«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքն ընդունվեց. ԲՀԿ-ն դեմ քվեարկեց

14:58 • 04.03.15

«Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի նախագծում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն» ընդունվեց 67 կողմ, 24 դեմ և 11 ձեռնպահ ձայներով:


Նախքան քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախագծով փորձ արվեց մտահոգիչ հարցերին պատասխան տալ, բայց կան ռիսկեր քաղաքացու անձնական տվյալների հետ կապված, ուստի ԲՀԿ-ը դեմ կքվեարկի: