Պաշտոնաթող նախագահներին կտրվի հատուկ կենսաթոշակ և կահավորված գրասենյակ. oրենքն ընդունվեց

15:09 • 04.03.15

«ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծն ԱԺ-ն ընդունեց 87 կողմ, 1 դեմ և 12 ձեռնպահ քվեարկությամբ:


Դեմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:


Նշենք, որ փոփոխված օրենքը նախատեսում է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով: