Ռաքքայում «Իսլամական պետության» անդամները նույնասեռական տղամարդու են ցած նետել բարձրահարկի տանիքից (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամներն իրենց հսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքում (Սիրիա) երիտասարդ տղամարդուն մեղադրել են նույնասեռական լինելու համար և ցած նետել բարձրահարկ շենքի տանիքից, գրում է Daily Mail-ը։
Նման բարբարոսական քայլի ահաբեկիչներն առաջին անգամ չէ, որ դիմում են, նրանք նաև հանրային կերպով մահապատժի են ենթարկել մի շարք մարդկանց, որոնց մեղադրանքներ են ներկայացրել առանց դատարանի որոշման կամ իրավական հիմնավորման։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են շենքի ներքևում՝ դիտելու, թե ինչպես են տանիքից նետում երիտասարդ տղամարդուն։


















