Ռուսաստանում շտապօգնության աշխատակցուհին «սելֆիներ» է արել հիվանդների ֆոնին և ներբեռնել սոցցանց (լուսանկարներ)

16:12 • 04.03.15

Կիրովում (ՌԴ) բնակվող Տատյանա Կ․-ն, ով շտապօգնությունում աշխատում է որպես բուժքույր, հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ սոցիալական ցանցերում սկսել է հրապարակել հիվանդների ֆոնին արված «սելֆիները»՝ վիրավորական գրություններով և արտահայտություններով, գրում է Lifenews.ru-ն։

 

Բուժաշխատողը լուսանկարները հրապարակել է վիրավորական գրություններով և հայտնել, թե որքան է հոգնել իր աշխատանքից։

 

Լուսանկարներից շատերն արվել են հենց շտապօգնության մեքենայի մեջ՝ աշխատանքի պահին։   Այդ փաստի մասին տեղեկացել են շտապօգնության կայանում և կանչել երիտասարդ մասնագետին մեկնաբանություններ տալու։

 

Շտապօգնության աղբյուրը հայտնել է, որ նրան պատրաստվում են հեռացնել աշխատանքից, սակայն հեռացման մասին դիմում նա ինքը կգրի, քանի որ անհնար է աշխատակցին հեռացնել մեկ նկատողության պատճառով։