Ռուս հետախույզները վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանման զինծառայողները մարզումներ են սկսել լեռնային «Փամբակ» ուսումնամարզական համալիրում, տեղեկացնում է Взгляд-ը:
«Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումներն ուսումնական մարզումներ են սկսել Հայաստանի պաշտպանության նախարարության «Փամբակ» լեռնային ուսումնական համալիրում: Մարզումներին մասնակցում է ավելի քան 300 հետախույզ: Մարզումները կշարունակվեն մինչև ընթացիկ տարվա ապրիլ», -ասված է ռազմական շրջանի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ուսուցման, զինծառայողների՝ լեռնային տեղանքում տեղակայվելուն հետևելու է անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը՝ ժամանակակից հետախուզական «Наводчик-2» համակարգի միջոցով:
««Փամբակ» ուսումնական կենտրոնում զինծառայողներին կսովորեցնեն հաղթահարել լեռնային տեղանքն ու խոչընդոտները տարբեր մեթոդներով՝ օգտագործելով քարտեզներ, կողմնացույցներ, նավիգացիոն համակարգեր: Յուրաքանչյուր զինծառայող կյուրացնի ալպինիստական հանգույցներ կապելու, վայրէջքներն ու վերելքներն ապահովական միջոցներով և առանց դրանց հաղթահարելու միջոցները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տակտիկական դասընթացների ժամանակ զինծառայողները յուրացնելու են ժամանակակից ռադիոտեխնիկական համակարգերի, անձայն զենքերի կիրառումը՝ պայմանական դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերելու և բռնելու ընթացքում:
Լեռներում հետախուզական պատրաստվածության կարևորագույն փուլերից մեկը կրակային պատրաստությունն է, որի ընթացքում զինվորներն ու սերժանտները սովորում են լեռնային տեղանքում մարտ վարելու առանձնահատկությունները:










