Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի օծանելիքները

12:03 • 04.03.15

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից մարտի 3-ին, ժամը 16.15-ին Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է 1996 թ. ծնված Վանիկ Գ.-ն և հայտնել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի անցումի մոտ «Շևրոլետ» տաքսի ավտոմեքենայից իջել և մտել է խանութ, սակայն երբ դուրս է եկել, նկատել է, որ ավտոմեքենան այնտեղ չէ, որի մեջ է թողել տոպրակ` օծանելիքով:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


Ոստիկանությունում Վանիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.15-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 3 շենքի մոտ անհայտ «Շևրոլետ» տաքսի ավտոմեքենայի վարորդը գողացել է ավտոմեքենայի սրահում թողնված չորս օծանելիք:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսու վարորդը  1992 թ. ծնված  Էդգար Ղ.-ն է, որը ժամը 20.00-ին, իրենց շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով օծանելիքները:


ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն: