Թեհրանը հուսով է, որ Պուտինը մոտ ապագայում կայցելի Իրան

15:24 • 04.03.15

Թեհրանը մոտ ապագայում ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը: Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը, գրում է ria.ru-ն:

 

«Նա հայտարարել է, որ մոտ ապագայում ակնկալվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Իրան»,- հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:

 

Թեհրանն ավելի վաղ նույնպես հայտնել էր, որ հուսով է՝ Ռուսաստանի առաջնորդը մոտ ժամանակներս կայցելի իսլամական պետություն: Այսպես, 2015 թվականի հունվարին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հայտնել է ria.ru-ին, որ այդ հարցի ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում, սակայն դեռ «պաշտոնական ժամկետներ չկան»: