Կանադայում մազերի սառցակալման մրցույթ է անցկացվել (լուսանկար)
Կանադայում մազերի սառցակալման միջազգային մրցույթ է անցկացվել, որի ժամանակ մարդիկ իրենց մազերը թրջում են և կանգնում սաստիկ ցրտի պայմաններում, ինչի հետևանքով դրանք սառցակալում են, գրում է The Calgary Sun-ը։
Մրցույթը կայացել է Takhini Hot Springs ջերմային հանգստավայրում, որը գտնվում է Յուկոն նահանգի Ուայթհորս քաղաքում։
Մրցույթի հաղթող է ճանաչվել Քվեբեկ նահանգի թիմը։
Ըստ մրցույթի կանոնների՝ մասնակիցները պետք է սուզվեն տաք ջրի մեջ, որից հետո կանգնեն ցուրտ եղանակին։ Օդի խիստ ցածր ջերմաստիճանի հետ շփման արդյունքում մասնակիցների մազերն անմիջապես սառցակալում են։
Հաղթող մասնակիցները 150 դոլար մրցանակ են ստացել։











