Ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ցանկանում են ամրագրել Ուկրաինայի կազմից դուրս գալու իրենց իրավունքը
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ցանկանում են Ուկրաինայի կազմից դուրս գալու իրավունքի օրենսդրական ամրագրում, գրում է gazeta.ru-ն:
Թե ինչպես պետք է ամրապնդվի Դոնբասի հատուկ կարգավիճակը, պատմել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն:
«Մենք այդ հատուկ կարգավիճակը տեսնում ենք որպես ամբողջական ինքնուրույնության հնարավորություն՝ սկսած բյուջեի բաժանումից և իշխանության մարմինների ստեղծումից դեռևս Ուկրաինայի կազմում, մինչև Ուկրաինայի կազմից դուրս գալու իրավունքի գրավոր հաստատում»,- բացատրել է Դեյնեգոն:










