Կիև մեկնելուց առաջ Նեմցովի ընկերուհին նրա բնակարանից երկու պայուսակ է վերցրել. LifeNews (տեսանյութ)

15:57 • 05.03.15

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով գլխավոր վկան՝ նրա ընկերուհի մոդել Աննա Դուրիցկայան, Կիև մեկնելուց առաջ թիկնապահների և փաստաբանի ուղեկցությամբ այցելել է քաղաքական գործչի բնակարան և արագ վերցրել իր անձնական իրերը:

 

LifeNews-ի տրամադրության տակ են հայտնվել տան մոտից ստացված բացառիկ կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է աղջիկն ինքնուրույն՝ չվստահելով տղամարդկանց, դուրս բերում երկու պայուսակ, դա ամենն է, ինչ նա թողել էր Նեմցովի բնակարանում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով վկա Աննա Դուրիցկայան Մոսկվայից մեկնել է Կիև:

 

Ուկրաինուհին ավելի վաղ հայտարարել էր, որ քննչական մարմիններին տվել է բոլոր անհրաժեշտ ցուցմունքները և չի հասկանում, թե ինչու են նրան շարունակում պահել Ռուսաստանի տարածքում:

 

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովին սպանել են փետրվարի 27-ի երեկոյան՝ Մոսկվայի կենտրոնում: