Էրդողանի ուտելիքները փորձարկում են՝ թույնի առկայության համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունում սնունդ՝ մինչև այն չստուգեն հատուկ լաբորատորիայում՝ պարզելու համար, թե արդյոք այն պարունակում է թույն, թե ոչ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:
Ինչպես հայտնում է նախագահի բժիշկ դոկտոր Սևդեթ Էրդոլը, Անկարայում նախագահական պալատի հազարավոր սենյակներից մեկում կտեղադրվի հատուկ լաբորատորիա, որտեղ կստուգվի սննդում ռադիոակտիվ նյութերի, թույնի կամ վտանգավոր բակտերիաների առկայությունը:
«Մենք գիտենք, որ ժամանակակից աշխարհում մարդկանց ուղղակիորեն չեն սպանում, այլ կերակուրի մեջ թաքուն թունավոր նյութեր են լցնում»,- հայտարարել է Էրդոլը:
Նա նաև հավելել է, որ հինգ փորձագետ հսկում է պալատում յուրաքանչյուր օր 14 ժամվա ընթացքում, որպեսզի թեստավորեն նախագահական կերակուրները և բավարարեն նրա բոլոր սննդային կարիքները:










