Կառավարությունը կապահովի սփյուռքի ավելի քան 900 հայկական դպրոցների դասագրքերի ֆինանսավորումը
Կառավարությունն այսօր հաստատեց «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի 2015 թվականի ֆինանսավորման չափը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի Հայաստանը բավարարում է սփյուռքի հայկական դպրոցների պահանջները:
Նա հայտնեց, որ խոսքը 355 ամենօրյա և շուրջ 600 մեկօրյա դպրոցներին է վերաբերում: Նախարարի խոսքով՝ պահանջարկ կա, և այն գրքերը, որ տրամադրվում են ՀՀ-ի կողմից, ծառայում են հայապահպանությանը:
«Կարծում եմ՝ պետք է արագացնենք»,-ասաց նախարարը՝ խնդրելով վարչապետին հնարավորինս շուտ հաստատել այս որոշումը:










