ՌԴ ՊՆ-ն մտահոգված է Տաջիկստանին ուղղված ԻՊ-ի սպառնալիքների առնչությամբ

13:37 • 05.03.15

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգված է միջինասիական տարածաշրջանում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ներկայությամբ, գրում է gazeta.ru-ն:

 

«Մենք ուշադրություն ենք դարձրել, որ այդ տարածաշրջանում արդեն հայտնվել են «Իսլամական պետության» առաջին խմբերը: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք սկսում սեղմել մեր դաշնակիցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների հարավային սահմանները»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

 

Պաշտոնյան նշել է, որ ԻՊ-ը սպառնում է Տաջիկստանի անվտանգությանը: