Ժիրինովսկին Բարաք Օբամային համեմատել է «չար զոքանչի» հետ

16:20 • 05.03.15

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատժամիջոցային քաղաքականությունը համեմատել է «չար զոքանչի» վարքի հետ, գրում է РИА Новости-ն։

 

«Նա իրեն զոքանչի պես է պահում, նրա համար բոլորը մեղավոր են, բոլորին նա նվաստացնում է»,- ասել է Ժիրինովսկին։

 

Պատգամավորը հիշեցրել է, որ բոլոր անեկդոտները զոքանչի մասին են, նա միշտ բարկանում է, նրանից ավելի շատ վնաս կա, քան օգուտ։

 

«Բարաք Օբաման իրեն այդպես է պահում»,- վստահ է Ժիրինովսկին։

 

Սակայն Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը նրան հակադարձել է՝ ասելով. «Զոքանչների հետ յուրաքանչյուրն իր փորձն ունի»։