Հիլարի Քլինթոնը կոչ է արել հրապարակել իր էլեկտրոնային նամակագրությունը

13:23 • 05.03.15

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել հրապարակել իր գործնական նամակագրությունը, որը նա վարել է իր անձնական էլեկտրոնային հասցեով պաշտոնավարման տարիներին, գրում է Вести-ն։

 

«Ես ցանկանում եմ, որ հասարակությունը տեսնի իմ e-mail-ը»,- գրել է Քլինթոնը Twitter-ում։

 

Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը կուսումնասիրի Քլինթոնի՝ հրապարակման ներկայացրած հաղորդագրությունները, սակայն այդ գործընթացը կարող է որոշ ժամանակ տևել։

 

Ամերիկյան The New York Times թերթը հայտնել էր, որ Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնում լինելու ընթացքում հնարավոր է՝ խախտել է իշխանության ներկայացուցիչների գործնական նամակագրության մասին օրենքը։ Մոտ 2 ամիս առաջ Քլինթոնի օգնականներն ուսումնասիրել են նրա անձնական փոստը և 55.000 էջ փոխանցել Պետդեպին։