«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալները ստացել են նույնականացման քարտեր

17:09 • 05.03.15

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, մարտի 4-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 19 դատապարտյալ ևս ստացել են նույնականացման քարտեր:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։


Նշվում է, որ նրանք այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես, կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:


Գործընթացը շարունակվում է: