Ամերիկացի նախկին ֆուտբոլիստը կոչ է արել NFL-ին թույլատրել մարիխուանայի օգտագործումը

13:45 • 05.03.15

«Դենվեր Բրոնքոս» ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող Նեյթ Ջեքսոնը կոչ է արել ԱՄՆ Ֆուտբոլի ազգային լիգային թույլատրել ֆուտբոլիստներին մարիխուանա օգտագործել՝ այն արգելված դեղանյութերի ցանկից հեռացնելով, գրում է ESPN-ը։

 

Ջեքսոնի խոսքով՝ լիգան պետք է թույլ տա խաղացողներին մարիխուանա օգտագործել բժշկական նպատակներով, քանի որ այն օգնում է հաղթահարել հոգեբանական խնդիրները և թուլացնում է ցավի զգացողությունը։

 

Նա վստահություն է հայտնել, որ լիգայի խաղացողները, ովքեր տարին մեկ թմրանյութերի օգտագործման թեստ են անցնում, եթե ոչ բոլորը, ապա կեսից ավելին մարիխուանա են օգտագործում։

 

Լիգայի բժշկական վարչությունը հայտարարել է, որ չի պատրաստվում թույլատրել մարիխուանայի օգտագործումը, քանի որ բժիշկների համաձայն՝ գոյություն ունեն այլ դեղանյութեր, որոնք կարող են նմանատիպ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։