Մոսկվայում անհայտ անձը հարձակվել է Ալեքսանդր Մասլյակովի վրա

09:30 • 05.03.15

Մոսկվայում անհայտ անձը հարձակվել է Ալեքսանդր Մասլյակով-ավագի վրա, հայտնում է Газета-ն՝ հղում անելով «Говорит Москва» ռադիոկայանին։

 

Նշվում է, որ անհայտ անձը հարվածել է նրան Շերեմետևսկայա փողոցի վրա գտնվող «Ուրախների և հնարամիտների ակումբի» տան մոտ, երբ Մասլյակովը նստելիս է եղել մեքենան։

 

Հաղորդվում է, որ հանցագործին արդեն ձերբակալել են։ Ականատեսները նշում են, որ նա իրեն ոչ ադեկվատ է պահել։