Մոսկվայում գործազուրկ զույգից գողացել են 7 մլն ռուբլի արժողությամբ մուշտակներ և պայուսակներ
Նոր Մոսկվայում անհայտ անձինք գործազուրկ ամուսնական զույգից գողացել են մուշտակներ և պայուսակներ՝ ընդհանուր 7 մլն ռուբլի արժողությամբ, հայտնում է Газета-ն։
«1988թ. ծնված գործազուրկ տղամարդը և նրա կինը, ով տնային տնտեսուհի է, դիմել են ոստիկանություն՝ հայտնելով գողության մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ անհայտ անձը գողացել է 6 մուշտակ, Christian Dior և Yves Saint Laurent բրենդների 7 պայուսակ և 2 ոսկե մատանի՝ Cartier բրենդից»,- նշել են գերատեսչությունում։
Հարուցվել է քրեական գործ, հանցագործը որոնվում է։ Նշվում է, որ գողությունը կատարվել է փետրվարի վերջից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում, երբ տուժածները բացակայել են։










