Նաուրու կղզում փախստականները բունտ են սկսել

09:45 • 05.03.15

Նաուրու կղզի-պետությունում ձերբակալվել է 183 փախստական, ովքեր բունտ են սկսել՝ պահանջելով տեղավորել իրենց Ավստրալիայում, գրում է Газета-ն։

 

Իշխանությունների տվյալներով՝ այժմ կղզում գտնվում է 512 փախստական։

 

Նաուրուի կառավարության մամուլի խոսնակը նշել է, որ փախստականները պետք է հարգեն այն պետության օրենքները, որտեղ գտնվում են, քանի որ իշխանությունները մտադիր են բոլոր քաղաքացիներին հավասար վերաբերվել։