Իտալիայի վարչապետն այցելել է Նեմցովի սպանության վայր

15:11 • 05.03.15

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին այցելել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության վայր, որի մասին նա հայտնել է Twitter-ում՝ դրան կցելով նաև լուսանկար, գրում է gazeta.ru-ն։

 

Իտալական կառավարության ղեկավարը ժամանել է Մեծ Մոսկվորեցկի կամուրջ և ծաղիկներ դրել Նեմցովի սպանության վայրում։

 

Մոսկվայում Ռենցին նախատեսում է հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ 

 

Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին, Մոսկվայի կենտրոնում։