Նեպալում հազարավոր ուղևորներ չեն կարողանում թռչել. հետաձգվել են բոլոր միջազգային չվերթները
Հազարավոր ուղևորներ չեն կարողանում թռչել Նեպալի միակ միջազգային օդանավակայանից, որը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուում: Պատճառը թիչքուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքներն են:
BBC-ի հաղորդմամբ` բոլոր միջազգային չվերթները հետաձգվել են չորեքշաբթի օրվանից, երբ Turkish Airways ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել` դուրս գալով թռիչքուղուց:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն ինքնաթիռը վնասվել է, կոտրվել է առաջին շասին, և մինչև հիմա չի հաջողվում այն հեռացնել թռիչքուղուց:
Նեպալցիներին օգնության է եկել փորձագետների թիմը Հնդկաստանից, որն իր հետ անհրաժեշտ սարքավորումներ է բերել:










