ԱՄՆ-ում տղամարդը ոստիկաններ է կանչել իր տուն և կրակ բացել նրանց ուղղությամբ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 59-ամյա Ջոն Գեփֆերիչը ոստիկաններ է կանչել իր տուն, իսկ հետո կրակ բացել նրանց ուղղությամբ:
Ինչպես հայտնում է NBC News-ը, տղամարդու կեղծ ահազանգից հետո նրա տուն է ժամանել 2 իրավապահ, ովքեր պատմել են, որ իրենց գալուց անիջապես հետո կրակահերթ է սկսվել:
Միջադեպի հետևանքով ոստիկանները վնասվածքներ չեն ստացել: Մինչդեռ Գեփֆերիչին մեղադրանքներ են ներկայացվել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակման ու սպանության փորձի վերաբերյալ:










