Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է
Տավուշում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ տեղում է ձյուն: Բուք է Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։
Ճանապարհաշինարարների կատարած աշխատանքի շնորհիվ Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը երկկողմանի բացվել է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:










