Անհայտ անձինք գողացել են Շումախերի անձնական բժշկի համակարգիչը՝ հիվանդի մասին տվյալներով

11:49 • 05.03.15

Գերմանացի ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերի անձնական բժիշկ Յոհանես Պրայլը գողերի «թիրախում» է հայտնվել:

 

Անհայտ անձինք մտել են հիվանդանոցում նրա սենյակ և գողացել այնտեղ գտնվող թանկարժեք իրերը, գրում է ТАСС-ը:

 

Գողացված իրերի թվում է եղել նաև համակարգիչը, որտեղ պահվել են Շումախերի և այլ հայտնի հիվանդների, այդ թվում նաև մեկ այլ գերմանացի ավտոմրցարշավորդ Նիկո Ռոսբերգի մասին տվյալները: Բժիշկը դեռ չի հաստատել, թե կոնկրետ մարզիկների մասին ինչ տվյալներ են ընկել հանցագործների ձեռքը:

 

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:

 

Սա Շումախերի տվյալների կորստի առաջին դեպքը չէ: Անցած տարվա ամռանը շվեյցարական շտապօգնության աշխատակիցներից մեկը գողացել էր Շումախերի բժշկական քարտը և փորձել վաճառել այն:

 

Մարզիկը վերականգնվում է գլխուղեղային վնասվածքից հետո: