Սինգապուրի դատարանը գերմանացիներին դատապարտել է ազատազրկման և փայտերով 3 հարվածի՝ գրաֆիտիի համար

12:15 • 05.03.15

Սինգապուրի դատարանը հինգշաբթի մեղադրական վճիռ է կայացրել Գերմանիայի երկու քաղաքացիների նկատմամբ՝ մետրոպոլիտենում վանդալիզմի համար, գրում է ТАСС-ը:

 

Ինչպես ասվում է տարածված հաղորդագրության մեջ, նրանց դատապարտել են ինն ամսվա ազատազրկման, ինչպես նաև փայտերով երեք հարվածի:

 

Դատախազն ապացուցել է, որ 22-ամյա Անդրեաս ֆոն Կնորեն և 21-ամյա Էլթոն Հինզն անցած տարվա նոյեմբերին գիշերը մտել են դեպո և նկարել գնացքին վագոնի վրա: Հաջորդ օրը նրանք լքել են երկիրը, իսկ արդեն նոյեմբերի 20-ին Սինգապուրի դիմումով ձերբակալվել են Կուալա-Լումպուրի օդանավակայանում, այնուհետ՝ արտահանձնվել Սինգապուր:

 

Հասցված վնասի ընդհանուր գումարը 13,6 սինգապուրյան դոլար է (10 հազար դոլարից ավելի):