Իսպանիայում ձերբակալել են Ուկրաինայի նախկին ֆիննախարարին
Իսպանիայում Ուկրաինայի կառավարության խնդրանքով ձերբակալվել է Ուկրաինայի նախկին ֆիննախարար Յուրի Կոլոբովը:
Ինչպես գրում է BBC-ն` Կոլոբովը հեռացել է Ուկրաինայից նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի` երկիրը լքելուց հետո` անցյալ տարվա փետրվարին:
Կոլոբովը Կիևում մեղադրվում է պետական ունեցվածքի յուրացման մեջ: Այդ գործով կասկածյալ են հանդիսանում նաև Յանուկովիչը և իր օրոք վարչապետ Նիկոլայ Ազարովը, ովքեր ներկա պահին թաքնվում են Ռուսաստանում:










