Տաշիրում քաղաքացին փորձել է 100 եվրո արժեքով կեղծ թղթադրամ իրացնել
Ոստիկանության Տաշիրի բաժնում մարտի 4-ին, ժամը 13.00-ին 1968 թ. ծնված Վարդան Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, Տաշիր քաղաքի իրեն պատկանող տարադրամի փոխանակման կետում մի բնակիչ փորձել է իրացնել 100 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ, սակայն ինքը հայտնաբերելով թղթադրամի կեղծ լինելու հանգամանքը` գործարքը չի կատարել:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, նշված կեղծ թղթադրամը փորձել է իրացնել 1993 թ. ծնված Հայկ Հ.-ն, որը ժամը 13.40-ին, Երևանյան փողոցից բերման է ենթարկվել բաժին:
Թղթադրամն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:










