Թուրքիայում դատարանն արգելափակել է առաջին աթեիստական կազմակերպության կայքը
Թուրքիայում դատարանն արգելափակել է առաջին աթեիստական կազմակերպության կայքը, հայտնում է rosbalt.ru-ն։
Դատարանը կայքի գործունեությունն անվանել է «երկրում կրոնական արժեքները վիրավորող, որտեղ գերակշռող մեծամասնությունն իսլամ է դավանում»։
Կազմակերպության ներկայացուցիչներն այդ որոշումն անվանել են անօրինական և հակաժողովրդավարական և հայտարարել, որ նման որոշումները վնասում են Թուրքիայի հեղինակությանը նրա սահմաններից դուրս։










