ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 6-ին կքննարկի Ուկրաինայում իրավիճակը

08:50 • 05.03.15

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղը՝ մարտի 6-ին, կքննարկի Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում է ТАСС-ը՝ ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության մամուլի քարտուղար Տիերի Կաբոշին հղումով:

 

«Դա բաց հանդիպում է լինելու: Այն նախատեսված է անցկացնել առավոտյան ժամը 10-ին»,-ասել է Կաբոշը:

 

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիներն ու երկրում ստեղծված հումանիտար իրավիճակը:

 

Նա նաև հավելել է, որ զեկույցներով հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը և ՄԱԿ-ի հումանիտար հարցերը համակարգող վարչության գործողությունների բաժնի ղեկավար Ջոն Գինգը: