Տ. Ուրիխանյանը ոչինչ չունի ավելացնելու քաղաքական կարիերայի և արժանապատվության մասին իր գրառմանը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը չի պարզաբանում, թե ինչ ենթադրություն կարելի է անել Facebook-ի էջում արված իր գրառումից, թե «Քաղաքական կարիերան ոչինչ է, եթե այն համեմատում ես արժանապատվության հետ»։
«Ես այս պահի դրությամբ ոչինչ չունեմ ասելու»,-ասաց նա։
Հարցին, թե գրառումից կարելի՞ է ենթադրել, որ նա ևս մտադիր է դուրս գալ կուսակցությունից կամ խմբակցությունից, Տիգրան Ուրիխանյանը նույն պատասխանը տվեց. «Ես այս պահի դրությամբ ոչինչ չունեմ հայտնելու»։
Պատգամավորը նաև չասաց՝ մասնակցելո՞ւ է ԲՀԿ արտահերթ համագումարին, թե ոչ։
Նշենք, որ ըստ մամուլի՝ պատգամավորի անունը ևս շրջանառվում էր այն ԲՀԿ-ականների թվում, որոնք մտադիր են լքել կուսակցության շարքերը և որի մասին կհայտարարի նա այսօր համագումարին։










