Արամ Ա.-ն ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանի վերաբերյալ հարցեր (տեսանյութ)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մարտի 5-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մայրավանքի գրասենյակում ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սիգրիդ Քաագին, տեղեկացնում է Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի ներկա իրավիճակի և հատկապես նախագահի ընտրության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Միջին Արևելքում տիրող ընդհանուր իրավիճակին:
Այս հարցերի վերաբերյալ Նորին Սրբությունն արտահայտել է իր տեսակետներն ու մտահոգությունները, նաև խոսել Հայոց ցեղասպանության 100-ամյակի և հայ ժողովրդի արդար դատի մասին:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթում Լիբանանի մասին զեկույց պետք է ներկայացնի ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարին և ապա Անվտանգության խորհուրդ:










