Իտալիայում 200 զբոսաշրջիկ արգելափակվել է փչացած ֆունիկուլյորում
Իտալիայի լեռնային փրկարար ծառայությունները փրկարարական գործողություն են իրականացրել՝ փչացած ֆունիկուլյորի խցիկներում գտնվող 200 զբոսաշրջիկներին փրկելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դա տեղի է ունեցել Իտալիայի հյուսիսում գտնվող Դոլոմիտյան Ալպերում՝ Վալ Գարդենա հանգստավայրում:
Ֆունիկուլյորը փչացել է, երբ ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է էլեկտրահաղորդման գծերի վրա:
Փրկարարական գործողությունը տեղի է ունեցել մինչև ժամում 130 կիլոմետր արագությամբ քամու պայմաններում:
Փրկարարները խցիկներին են հասել ուղղաթիռներով: Այնուհետ նրանք ֆունիկուլյորի ուղևորներին հասցրել են գետնին:










