Սիրիայում ավիահարվածների հետևանքով սպանվել է «Ջեբհաթ ան-Նուսրայի» ղեկավարը. ԶԼՄ-ներ

09:59 • 06.03.15

Սիրիայում միջազգային կոալիցիոն ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է դաշտային հրամանատար, որին լրատվամիջոցները «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ղեկավար են համարում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դաշտային հրամանատար Աբու Հումամ աշ-Շամին պարզապես վիրավորվել է:

 

ԱՄՆ-ի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հաղորդել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում զինյալների դիրքերին Իդլիբ նահանգում հարվածներ են հասցրել:

 

ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներին ավիահարվածներ է սկսել հասցնել անցյալ տարվա սեպտեմբերի 23-ից: