Ստամբուլում գնդակահարվել է Տաջիկստանի ընդդիմության առաջնորդը
Ստամբուլում գնդակահարվել է Տաջիկստանի ընդդիմության առաջնորդ Ումարալի Կուվատովը, հայտնում է Газета-ն՝ Sabah թերթին հղումով։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆաթիհ թաղամասում, երբ տղամարդը կնոջ և երեխաների հետ գնալիս է եղել հիվանդանոց։ Տնից դուրս գալուց առաջ նրանց է այցելել մի ծանոթ, ում գնալուց հետո ամբողջ ընտանիքն իրեն վատ է զգացել։
Հիվանդանոց գնալու ճանապարհին անհայտ անձը մոտեցել է ընդդիմադիր գործչին և կրակել գլխին։
Ոստիկանության տվյալներով՝ սպանությունից առաջ նրանց այցելած տղամարդը ձերբակալվել է. հնարավոր է՝ նա թունավորել է Կուվատովների տան ուտելիքը։










