Ինչպես է տորնադոն քշում բրազիլական լողափի հանգստացողներին և օդ բարձրացնում հովանոցները (լուսանկարներ, տեսանյութ)
Daily Mail-ը լուսանկարներ է ներկայացրել, որոնք պատկերում են Բրազիլիայի ափերին մոլեգնող պտտահողմը: Լուսանկարներից երևում է, թե ինչպես են ջրի հսկայական ալիքները հարվածում ափին հանգստացողներին և օդ բարձրացնում աթոռներն ու հովնոցները, անգամ` փոքրիկ երխային:
Լողափին հանգստացողներից ոմանք բջջայիններով տեսագրել են պտտահողմի և ջրային տորնադոյի հարվածի պահը, որը տեղի է ունեցել Բրազիլիայի արևելյան Պերնամբուկու նահանգի Ռեսիֆե քաղաքի լողափերից մեկում:















