Հայտնաբերել են Գյումրու ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանի դին. Aravot.am

14:19 • 08.03.15

Այսօր առավոտյան հայտնաբերել են ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դին: Այս մասին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ասել է Aravot.am-ին:


Դատախազը տեղեկացրել է, որ նրան գտել են Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածին գտնվող սուպերմարկետի հետնամասում՝ կախված վիճակում:


Հիշեցնենք, որ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը անհետացել էր փետրվարի 21-ի առավոտյան։