Eastring գազամուղի կառուցման շուրջ շուտով կարող է համաձայնություն ձեռք բերվել
Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան մոտ են սլովակ-ուկրաինական սահմանից մինչև բուլղարաթուրքական սահման Eastring գազամուղի կառուցման մասին հուշագիր ստորագրելուն, գրում է Gazeta.ru-ն։
Երկրներն աշխատանքային խմբեր են կազմել պետական գազատրանսպորտային համակարգերի ներկայացուցիչներից:
Գազամուղի կառուցումը ենթադրաբար կֆինանսավորի մասնակից ընկերությունների կոնսորցիումը:
Գազամուղը նախատեսվում է գործարկել 2018 թվականին: Դրա թողունակությունը հասնելու է տարեկան 20-ից մինչև 40 միլիարդ խորանարդ մետր գազ:










