Կիպրոսը հումանիտար օգնություն է ուղարկել Լուգանսկ

16:27 • 08.03.15

 

Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետության վերականգնման կառավարման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Դրոբոտան հայտնել է, որ Կիպրոսից հումանիտար օգնություն է ժամանել Լուգանսկ, գրում է interfax.ru-ն:
 

Դրոբոտն ասել է, որ ընդհանուր առմամբ Լուգանսկ է ժամանել 1.5 տոննա բեռ, որը թվում է շատ չէ, սակայն պետք է հաշվի առնել, որ օգնությունը հավաքել են Կիպրոսի հասարակական գործիչները հատուկ Դոնբասի համար:


Օգնությունը կազմված է պարենից և առաջին անհրաժեշտության պարագաներից, որը փոխանցվելու է Լուգանսկի բնակչներին: