MH370 չվերթի ուղևորների ընտանիքները նշում են ինքնաթիռի անհետացման առաջին տարելիցը
Մալայզիայում հիշատակման միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված Հնդկական օվկիանոսի տարածքում MH370 չվերթի անհետացման տարելիցին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անհետ կորածների ընկերները և մտերիմները մի շարք միջոցառումներ են կազմակերպել երկրի մայրաքաղաք Կուալա Լումպուրում:
Հիշեցնենք, որ ինքնաթիռում եղել էր 239 մարդ: Կուալա Լումպուրից Պեկին չվերթ կատարող «Մալայզիական ավիաուղիների» ինքնաթիռը անհետ կորել է 2014 թվականի մարտի 8-ին և այդպես էլ չի գտնվել՝ չնայած մինչ օրս չդադարեցվող որոնողական աշխատանքներին:
Սպասվում է, որ կիրակի օրը երեկոյան քննիչները կհրապարակեն որոնողական աշխատանքների վերջին տվյալների մասին զեկույցը:










