Մալայզիան և Չինաստանը կշարունակեն անհետացած Boeing-ի որոնումը
Չինաստանի և Մալայզիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ Malaysia Airlines-ին պատկանող անհետացած Boeing 777-ի որոնողական աշխատանքները կշարունակվեն, գրում է interfax.ru-ն:
Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ չինական իշխանությունները անհետացած ինքնաթիռի ուղևորների հարազատներին անհրաժեշտ օգնություն կտրամադրեն:
Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը իր հայտարարության մեջ հույս է հայտնել, որ MH370 թռիչքի ինքնաթիռը կհաջողվի գտնել: Ռազակը նաև ասել է, որ իրականացվող որոնողական գործողությունը ամենաբարդն է ավիացիայի պատմության մեջ:
Boeing 777 ինքնաթիռը, որը МН370 չվերթով Կուալա Լումպուրից մեկնում էր Պեկին, ռադարներից անհետացել էր 2014-ի մարտի 8-ին։










