Նյու Յորքում համերգի ժամանակ վեց մարդ է դանակահարվել
Նյու Յորք նահանգի Ալբանի քաղաքում (ԱՄՆ) Migos ռեփ խմբի համերգի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով դանակահարվել է 6 մարդ, գրում է TMZ-ն:
Համերգի ներկայացած խմբի երկրպագուները հրմշտոց են սկսել և միմյանց վրա աղբամաններ նետել:
Ալբանի քաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ անկարգությունների ժամանակ կատարվել է մեկ գողություն իսկ դանակահարություններից մի քանիսը կատարվել են համերգի ժամանակ, մյուսները՝ համերգից հետո:
Բոլոր տուժողները տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածները կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չեն ստացել:










