Պորոշենկոն ցավակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի ղեկավարի մահվան կապակցությամբ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ցավակցություն էհ հայտնել Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի հոգևորականներին և հետևորդներին՝ թեմի ղեկավար արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի մահվան կապակցությամբ, հաղորդում է Интерфакс-Украина գործակալությունը:
«Խորը վշտով եմ ես ընդունել արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի մահվան մասին լուրը: Կյանքից հեռացավ նշանավոր եկեղեցական գործիչ, Ուկրաինայի հայկական համայնքի հոգևոր առաջնորդը: Նա շատ ջանքեր է գործադրել պետական-եկեղեցական հարաբերությունների զարգացման և կառուցողական միջդավանական երկխոսություն հաստատելու համար»,- ասված է կիրակի օրը հրապարակված Ուկրաինայի նախագահի ցավակցականում:










