Շիրակի մարզում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու դի

17:48 • 08.03.15

Շիրակի մարզի Մայիսյան գյուղի վարչական տարածքում, Քեթի տանող ճանապարհին հայտնաբերվել է 1981  թվականին ծնված Սամվել Հակոբյանի դին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նա  նշեց, որ հանգամանքները պարզվում են: