Չինաստանը որոշել է ՌԴ-ի հետ առևտրի ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի
ՉԺՀ-ի արտգործնախարար Վան Ին այսօր հայտնել է, որ Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը 2015 թվականին պետք է հասնի մինչև 100 մլրդ դոլարի, գրում է lenta.ru-ն:
Նախարարն ասել է, որ իրենք պատրաստվում են ձեռնարկել ամեն ինչ առևտրի ծավալները մեծացնելու համար, այդ թվում նաև տնտեսական համագործակցության մասին պայմանավորվածություն են կնքելու:
Չինաստանը նաև մտադրություն ունի ՌԴ-ի հետ համագործակցել ինքնաթիռների և արագ ընթացող գնացքների երկաթգծերի կառուցման, ինչպես նաև գազատարի կառուցման ոլորտում:










