Շոն Պենը հրաժարվել է ներողություն խնդրել ռեժիսոր Ինյարիտուի մասին կատակի համար
Դերասան Շոն Պենը հրաժարվել է հանրության առաջ ներողություն խնդրել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի կացության թույլտվություն մասին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ արված կատակի համար, գրում է Associated Press-ը:
Դերասանը «Օսկար» արձանիկը պետք է հանձներ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգի համար, սակայն, մինչ հաղթողի անունը հայտարարելը նա ասել է, «Ո՞վ է նրան գրին քարտ տվել»՝ ակնարկելով ռեժիսոր Ինյարիտուի մեքսիկական քաղաքացիությանը:
Ռեժիսորը հայտնել է, որ իրեն չի վիրավորել այդ կատակը:










