ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերջ դնել կանանց նկատմամբ բռնությանը և խտրականությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կոչ է արել միջազգային հանրությանը միավորվել և վերջ դնել կանանց նկատմամբ բռնությանը և խտրականությանը, գրում է ТАСС գործակալությունը:
Նա ասել է, որ անհրաժեշտ է համակարգված պատասխան տալ ծայրահեղականների կողմից կանանց և աղջիկների նպատակաուղղված առևանգումներին, բնություններին Նիգերիայում և Սոմալիում, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում:
Բան Կի Մունն անհանգստություն է հայտնել, որ հակամարտությունների ժամանակ առևանգված կանանց և աղջիկներին ենթարկում են սեռական և այլ բռնությունների:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ կանայք խտրականություններից և բռնությունից ապահովված չեն նաև խաղաղ պայմաններում:
Նա նաև կոչ է արել տղամարդկանց դառնալ փոփոխությունների և գենդերային հավասարության համար պայքարողներ:
Կարդացեք նաև՝ ՄԱԿ-ը կոչ է արել հրաժարվել կանանց նվաստացնող ավանդույթներից ու ծեսերից (լուսանկարներ)










