Բրազիլիայի նախագահը կոչ է արել երկրի բնակիչներին պատրաստվել «գոտիները ձգելուն»

10:14 • 09.03.15

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը դիմել է իր երկրի բնակիչներին՝ «գոտիները ձգելու» առաջարկով, հաղորդում է lenta.ru-ն:

 

Խնդրանքը կապված է պետությունում ֆինանսական հատվածի վերականգնման համար խիստ տնտեսման ռեժիմի սահմանման հետ:

 

«Սա գործընթաց է, որը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի մեր տնտեսությունը հավասարակշռվի»,- հայտարարել է Ռուսեֆը Կանանց միջազգային օրվա առիթով հեռուստատեսային ուղերձում:

 

Նախագահն ակնկալում է, որ նման խիստ ռեժիմի առաջին դրական արդյունքները նկատելի կդառնան միայն տարեվերջին: