Ֆինլանդիայի նախագահն աջակցել է ԵՄ-ի միասնական բանակի ստեղծման գաղափարին
Ֆինլանդիան կաջակցեր Եվրամիության միասնական բանակի ստեղծմանը, քանի որ ԵՄ-ն պետք է պաշտպանի իր արժեքները։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նահագահ Սաուլի Նիինիստյոն:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նա նշել է, որ ԵՄ-ի գլխավոր արժեքը խաղաղությունն է, և հենց դրա համար էլ այն ստեղծվել է:
«Եվ բնական ու լուրջ քայլ կլիներ, որ ԵՄ-ն պաշտպաներ իր արժեքները»,-նշել է պետության ղեկավարը:
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդն իր հերթին հայտարարել է, թե նման բանակի ստեղծման հիմնական գաղափարը ճիշտ է, սակայն չի կարծում, որ ԵՄ բոլոր երկրները կհամաձայնեն:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Եվրոպական միությանն անհրաժեշտ է ստեղծել միասնական բանակ՝ որպես Եվրոպան խաղաղ պահելու գործիք:










