Իջևանում, Նոյեմբերյանում և Բերձորում ձյուն է տեղում

10:16 • 09.03.15

Իջևանում Նոյեմբերյանում և Բերձորում մարտի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: